Քննչական մարմինները պետք է անկախ լինեն կառավարությունից: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում «ՀՀ քննչական հանձնաժողովի մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Հանձնաժողովը պետք է միավորի ոստիկանությունում եւ պաշտպանական գերատեսչությունում գործող քննչական ծառայությունները մեկ միասնական մարմնում: Նախարարի խոսքով՝ քրեական գործերի մինչեւ 95 տոկոսը հենց այդտեղ է քննվում: Իսկ մնացած քննչական մարմինները (ՀՔԾ, ԱԱԾ-ի եւ ՊԵԿ-ի քննչական մարմիններ) ունեն իրենց աշխատանքային յուրահատկությունները, որը թույլ չի տալիս նրանց միավորել մյուսների հետ:

Թովմասյանը հավելել է, որ այդ նոր մարմնի գործադիր իշխանությունից առանձնացումը կօգնի քննչական ծառայությունների անկախ դասռնալուն: Անկախության ապահովման հաջորդ քայլը հանձնոժղովի նախագահի նշանակումն է: Այդ պաշտոնի համար թեկնածություն պետք է ներկայացնի ոչ թե գլխավոր դատախազը, այլ վարչապետը, քանի որ գլխավոր դատախազը քննչական կողմ է: