Թուրքիայի նախկին վարչապետ, հայտնի քաղաքական գործիչ Նեջմեթին Էրբաքանի մահվան 3-րդ տարելիցին հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել մի կատվի մասնակցությամբ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթին Էրբաքանի մահվան 3-րդ տարելիցին նրա գերեզմանի մոտ տեղի է ունեցել հիշատակի միջոցառում, որին մասնակցել են մեծ թվով պաշտոնյաներ։
Հիշատակի միջոցառման ժամանակ մի կատու է հայտնվել գերզմանաքարի մոտ, այնուհետ կատուն բարձրացել է գերզմանի դիմաց նստած պաշտոնյաների վրա եւ սկսել զբոսնել նրանց վրայով։ Սակայն հավաքվածներից մեկը երկար չի հանդուրժել կատվի զբոսանքը պաշտոնյաների վրայով եւ կատվին այլ վայր է տեղափոխել։
Միջոցառմանը ներկա ֆոտոթղթակիցը ֆիքսել է այդ կադրերը։
































