Ռուսաստանը Ուկրաինայի հետ սահմանին զորավարժությունների հարցում պետք է թափանցիկ գործի եւ ուերէ քայլ չձեռնարկի, որը կարող է ոչ ճիշտ մեկնաբանվել կամ «հանգեցնի սխալ հետեւության այս նուրբ ժամանակաշրջանում»: Այս մասին Բրյուսելում կայացած ասուլիսում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ակնկալում է, որ այլ երկրները կհարգեն Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ կխուսափեն սադրիչ գործողություններից: Չաք Հեյգելը հույս է հայտնել, որ առաջիկա երկու օրերին բանակցություններ կվարի իր ռուս գործընկերների հետ, հաղորդում է Reuters-ը:
Ղրիմում ստեղծված իրավիճակին անդրադառնալով, նա հայտարարել է, որ կարեւոր է թույլ չտալ, որ լարվածություն աճի: ««Եկել է ժամանակը, որ Ռուսաստանն կամ այլ երկրներ իրոք իմաստուն ղեկավարություն ունենա»,-ասել է նա:




























