Apple-ը յոթերորդ անգամ անընդմեջ ճանաչվել է աշխարհի «ամենացնցող» ընկերություն: Այսպիսին են հարցման արդյունքները, որոնք անցկացվել են Fortune պարբերականի կողմից՝ թոփ-մենեջերների եւ այլ փորձագետների շրջանում:
Երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում Amazon ընկերությունը, երրորդում է Google կորպորացիան(դրանց տեղերը փոխվել են 2013թ.-ի վարկանիշային ցուցակի համեմատ): Հաջորդում են Berkshire Hathaway-ը, Starbucks-ը եւ Coca-Cola-ն, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Տասնյակը եզրափակում են Walt Disney-ը, FedEx-ը, Southwest Airlines-ն ու General Electric-ը:
Samsung-ը 21-րդ հորիզոնականում է, Microsoft-ը՝ 24, Facebook-ը՝ 38:




























