ԱՄՆ ղեկավար Քրիստիան Լագարդը հայտարարել է, որ մտադիր է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային:
Նրա խոսքով՝ ԱՄՀ պատվիրակությունը մոտ օրերս կժամանի Կիեւ՝ այդ երկրի իշխանությունների հետ նախնական երկխոսություն հաստատելու համար:
«Դա թույլ կտա ԱՄՀ-ին տալ իր սովորական տեխնիկական, անկախ գնահատականը Ուկրաինայում ստեղծված իրավիճակին, միաժամանակ իշխանությունների հետ քննարկել քաղաքական բարեփոխումները, որոնք կարող են հիմք դառնալ ԱՄՀ-ի կողմից նախաձեռնվող ծրագրերի համար»,-ասված է Լագարդի պաշտոնական հայտարարությունում:




























