Դալայ լաման պաշտոնական հաշիվ է բացել Instagram ֆոտոծառայությունում: Այս մասին հաղորդագրությունը հայտնվել է այսօր՝ փետրվարի 27-ին, բուդդայականների հոգեւոր առաջնորդի Twitter-ի բլոգում:

Դալայ լամայի առաջին լուսանկարները Instagram-ում հայտնվել են փետրվարի 1-ին: Ընդհանուր առմամբ հոգեւոր գործչի նոր հաշվում կարելի է տեսնել ավելի քան 15 լուսանկար, այդ թվում հայտնի լրագրող Լարի Քինգի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, հաղորդում է Gazeta.ru-ն:

Բուդդայականների հոգեւոր առաջնորդը Twitter-ում գևրանցվել է 2010-ին, իսկ նրա էջում գրանցվածների թիվը գերազանցել է 8,5 մլ-ը, հաղորդում է The Verge-ը: