«Կենդանիների սրճարանները լայնորեն ատարծված են Ճոպնիայում, որտեղ շատ քաղաքացիներ ի վիճակի չեն թույլ տալ ընտանի կենդանի պահել՝ բնակարանների փոքր լինելու պատճառով: Հանգստի տվյալ բնագավառում նորություն են «թռչնի սրճարանները»: Այսպես, Tori-no Iru հաստատությունը Տոկիում է: Այցելուներն այստեղ կարող են սուրճ խմել կամ վայելել աղանդերն էկզոտիկ թռչունների շրջապատում, հաղորդում է Mirtesen.ru-ն:

Փետրավոր «բնակիչներից» են բուերը, թութակները եւ աշխարհի ամենաարագ թռչունը՝ սափսանը: Հարկ է նշել, որ սրճարանում պետք է հետեւել մի շարք կանոնների: Նախ, թույլ չի տրվում ձեռք տալ թռչուններին, երկրորդ,  լուսանկարեկ կարելի առանց լուսարձակման, երրորդ, պետք է պահպանել լռություն, որպեսզի չվախեցնեն կենդանիներին: