Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել պաշտոնական այոցվ Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները կարեւորել են երկու հարեւան եւ բարեկամ երկրների միջեւ բոլոր ոլորտներում կապերի զարգացումը եւ սերտացումը:

Նշվել է, որ երկու երկրների կառավարությունները պետք է շարունակեն ջանքեր գործադրել՝ երկկողմ առեւտրաշրջանառության մակարդակն առաջիկայում էլ ավելի բարձրացնելու եւ համատեղ տարբեր ծրագրեր իրականացնելու համար: