Փետրվարի 23-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Մասիսի բաժին է դիմել 30-ամյա Վարազդատ Մ.-ն եւ հայտնել, որ ժամը 15.00-ից 19.30-ն ընած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով դռան փականը բացելով` իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 150.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փեռնարկված օպերատիվ-հետախուզական, քննչական եւ բացատրական աշխատանքների շնորհիվ` Վարազդատ Մ.-ի կինը` 23-ամյա Արեւիկ Վ.-ն, խոստովանական ցուցմունք է տվել, որ իրենց տան հյուրասենյակի պահարանից ինքն է գաղտնի վերցրել ոսկյա զարդերը` հետագայում վաճառելու նպատակով, եւ փետրվարի 23-ին ամուսնուն հայտնել է, որ տնից գողություն է կատարվել:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:




























