Եվրախորհրդարանն ընդունել է բանաձեւ Ուկրաինայի վերաբերյալ, որն օգնություն է ենթադրում երկրին ու նպատակաուղղված պատժամիջոցներ այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատում են բռնության կիրառման համար:
Փաստաթղթի համաձայն՝ ԵԽ-ն եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունները պետք է կարճաժամկետ ֆինանսական ռեսուրսների փաթեթ առաջարկեն եւ երկարաժամկետ հեռանկարում աջակցեն Ուկրաինայում իրագործվելիք բարեփոխումներին: Պատգամավորները նույնպես կոչ են արել սառեցնել նրանց հաշիվները, ովքեչ պատասխանատու են բռնությունների համար, կանգնեցնել «Ուկրաինայից ծախսված միջոցների հոսքը»:
Խորհրդարանականները դարձյալ հաստատել են պատրաստականությունն Ուկրաինայի հետ ստորագրել ասոցացման համաձայնագիր, երբ կարգավորվի քաղաքական ճգնաժամը:
Նշվում է, որ Ուկրաինայի նոր իշխանությունները պետք է հեռու մնան ծայրահեղականներից ու խուսափեն սադրանքներից, ինչպես նաեւ հարգեն ազգային փոքրամասնությունների իրավունքները: Նրանք դատապարտել են նաեւ Ուկրաինայի կոմունիստական կուսակցության վրա հարձակումը:
Խորհրդարանականները հիշեցրել են, որ 1994թ.-ի «Բուդապեշտյան հուշագրով» Ռուսաստանն ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ պարտավորվել էր պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Մոսկվան խոստանում էր նաեւ հեռու մնալ Կիեւի վրա տնտեսական ճնշում գործադրելուց:




























