Երեք տարեկան փոքրիկի մայրը, տեսնելով, որ որդին անհետացել է, հայտնել է ոստիկանություն, որից հետո մասշտաբային որոնողական աշխատանքներ են սկսվել: Ավելի ուշ պարզվել է, որ կինը պետք է պարզապես ուշադիր փնտրեր որդուն խոհանոցի պահարաններում, հաղորդում է Daily Mail տաբլոիդը:

Բրիտանական Սենտ Նեոթս քաղաքի 32-ամյա բնակիչ Բեքի Համը եղել է իր 4-ամյա որդու՝ Չարլիի ննջարանում, մինչ նրա երկրորդ որդին՝ 3-ամյա Ջեյդենը հյուրասենյակում մուլտֆիլմ էր նայում: Սակայն երբ կինը վերադարձել է հյուրասենյակ, կրտսեր որդուն չի գտել, հաղորդում է FedPost.ru-ն:

Համը ամուսնու եւ հարեւանների հետ մեկ ժամ շարունակ փնտրել են փոքրիկին, բայց ապարդյուն: Նրանք ստիպված են եղել կորստի մասին հայտնել իրավապահներին, իսկ վերջիններս լայնամասշտաբ որոնողական աշխատանքներ են սկսել, որին մասնակցել է 30 ոստիկան եւ մեկ ուղղաթիռ:

4 ժամ շարունակ փոքրիկը պաշտոնապես անհետ կորած է համարվել, երբ նրա մայրը որոշել է կրկին անգամ ստուգել խոհանոցի պահարաններն ու արկղերը: Նա փոքրիկին գտել է արկղերից մեկում մուշ-շում քնած: