Մշակվել է մեթոդ, որը թույլ է տալիս որոշել առաջիկա հինգ տարում մահվան հավանականությունը: Հետազոտողները Ֆինլյանդիայից ու Էստոնիայից հավաքել են մոտ 17000 համեմատաբար առողջ մարդկանց արյան նմուշներ:
Նրանք մի քանի տարի հետեւել են մարդկանց, ովքեր փորձի համար արյուն էին հանձնել: Հետո գիտնականները համեմատել են ողջ մնացածների ստուգման արդյուքները նրանց արդյունքների հետ, ովքեր այդ ընթացքում վախճանվել էին: Ստացված տվյալները ցույց են տվել, որ մահվան ռիսկի դեպքում օրգանիզմում չորս բիոմարկեր է հայտնվում, որն օգնում է հինգ տարով կանխագուշակել մահվան հավանականությունը, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Բժիշկների հայտնաբերած չորս միացությունները զգուշացնում են ուռուցքների, կաթվածի, պարարիչի եւ այլ հիվանդությունների մասին: Դրանցից մեկն է ալմուբին սպիտակուցը, որը խիստ նվազում է լյարդի հիվանդությունների, այրվածքների, ուռուցքաբանական հիվանդությունների ժամանակ:



























