Ուկրաինան գտնվում է քաոսի շեմին: Դրանում համոզված է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության նախկին պետ, գեներալ Նիկոլայ Մալոմուժը:
«Մենք կանգնած ենք ռազմական, քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի շեմին: Առաջիկա շաբաթներին Ուկրաինան կարող է ներքաշվել հզոր դիմակայության քաոսի մեջ»,-ասել է նա:
Գեներալի խոսքով՝ Ուկրաինայի ներկա իշխանությունը պարզապես պարտավոր է կայունացնել իրավիճակը երկրի շրջաններում, հատկապես Ղրիմի թերակղզում: «Ներկա իշխանությունների գործողությունների անարդյունավետությունը կարող է հանգեցնել նրան, որ իրավիճակը կապակայունանա առաջիկա ժամանակներս: Արդեն Ուկրաինայի որոշ մարզերի բաժանման մոդելներ են ներդրվում: Բոլորս ենք տեսնում, թե ինչ մոդել է ներդրվում Ղրիմում: Եթե առաջիկա 2-3 ամսում նոր կառավարությունը չկարողանա իրավիճակը վերցնել իր վերահսկողության տակ, Ուկրաինան քաոսի գրկում կհայտնվի»,-ասել է Մալոմուժը:
Ղրիմի խնդրին անդրադառնալով նա կարծիք է հայտնել, որ կարեւոր է հակադիր ուժերի միջեւ երկխոսությունը: «Պարտադիր պետք է ազգամիջյան եւ միջկրոնական երկխոսություն: Պրակտիկայում կարող եմ ասել՝ եթե մենք այդպիսի հարցերը սկսում են լուծել կոշտ մեթոդներով, երկրներ են փլուզվում կամ հակամարտությունը տեւում է դարեր»,-ընդգծել է հետախուզության նախկին պետը:




























