Ոստիկանության ծառայողները, փետրվարի 26-ին, ժամը 12.15-ին, Երեւանի Ազատության հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 29-ամյա Արթուր Պ.-ին եւ հրավիրել 25-ամյա Հովհաննես Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ փետրվարի 24-ին, ժամը 14.00-ին, Արթուր Պ.-ն Դեմիրճյան փողոցի թիվ 33 շենքի մուտքից գողացել է Հովհաննես Հ.-ին պատկանող «Կուբ» մոդելի հեծանիվը, որը Ազատության հրապարակի մոտակայքում վաճառել է մի քաղաքացու:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: