ԱՄՆ բնակիչ եւս մեկ սննդային կախվածության օրինակ է դարձել: Վերջին 25 տարիներին տղամարդը սնվել է բացառապես պիցցայով՝ օրական ուտելով 2 պիցցա:
Մասնագիտությամբ ատաղձագործ 38-ամյա Դեն Յանսենը VICE-ին հայտնել է, որ ինքը այս դիետային անցել է դեռ դեռահաս տարիքում եւ որոշել է բուսակեր դառնալ: Որպես կանոն, նա օրական կերել է երկու 36-սանտիմետրանոց պիցցա եւ խմել սուրճ: Յանսենը նշում է, որ բացի դիաբետից, որով տառապում են նաեւ նրա ընտանիքի մյուս անդամները, ինքն այլ խնդիրներ չունի, առողջ է իրեն զգում:
Բազմազանության համար նա այցելում է տարբեր պիցերիաներ եւ փորձում դրանց արտադրանքը: Բացի պանրից, նա պիցցային երբեմն ավելացնում է նաեւ լրացուցիչ համեմունքներ:



























