Ուկրաինայի նորանշանակ վարչապետ Արսենի Յացենյուկը կոչ է արել Ռուսաստանին չաջակցել անջատողական տրամադրությունները եւ Վիկտոր Յանուկովիչին:
«Մենք դիմում ենք մեր ռուս գործընկերներին: Մենք հույս ունենք, որ ՌԴ-ն չի խախտի Բուդապեշտի հուշագիրը»,-ասել է նա՝ հանդես գալով Ռդայի նոր կոալիցիայի նիստում:
«Ոչ մի պարագայում չենք աջակցի անջատողականներին եւ Ուկրաինայի այն նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնց դեմ քրեական գործեր են հարուցվել զանգվածային սպանություններ եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար»,-հայտարարել է Յացենյուկը:
Նա կոչ է արել նոր միջպետական հարաբերություններ կառուցել, որտեղ Ուկրաինան, որը համարվում է եվրոպական պետություն եւ շարժվում է դեպի Եվրոպա, «իսկական գործընկեր է, բարի հարեւան եւ երկիրը, որը Ռուսաստանին միայն բարին է ցանկանում»:
«Ռուսներ, պատերազմ մի սկսեք մեր դեմ: Մենք ձեր բարեկամներն ենք» Մենք գործընկերներ ենք եւ պետք է միասին առաջ ընթանանք»,-հայտարարել է Յացենյուկը:
Բացի այդ, նա նաեւ վստահեցրել է, որ Ուկրաինան կօգտագործի բոլոր օրինական սահմանադրական մեթոդները՝ իր տարածքային ամբողջականությունը պահպանելու համար: Ղրիմը եղել եւ կնում է Ուկրաինայի մասը»,-ընդգծել է նա, հաղորդում է Censor.net-ը:
Այնուհետեւ Յացենյուկը ռուսերենով դիմել է Ղրիմի բնակչությանը, ասելով. «Դուք ուկրաինացի եք, մենք ուկրաինացի ենք եւ մենք միասին կհաղթենք: Մեր միասնությունը Ուկրաինայի պետության հաջողության գրավականն է եւ մենք միասին կլինենք Ուկրաինան եւ Ղրիմը»:



























