Էդիմբուրգի բնակիչ 46-ամյա Յան Քաթբերգը չի կարողացել ներել կնոջ դավաճանությունը եւ որպեսզի հագուրդ տա վիրավորանքին, նա որոշել է վրեժ լուծել անհավատարիմ կնոջից: Նա տպել է 34-ամյա Էլիսոնի ինտիմ լուսանկարները եւ փակցրել ողջ քաղաքով մեկ, այդ թվում դպրոցներից մեկի հայտարարությունների տախտակի վրա, հաղորդում է Mirror-ը:

Յանի եւ Էլիսոնի ամուսնությունը մեկ տարուց էլ պակաս է տեւել: Նրանք բաժանվել են 2013-ին: Էլիսոնի ընկերների փոխանցմամբ, իրենք անգամ չեն հասցրել հարմարվել նրա ամուսնացած լինելու փաստին: Էլիսոնն ամուսնուն դավաճանել է հենց վերջինիս տանը:

Գազազած Յանը մի քանի հարյուր օրինակից տպել է նախկին կնոջ ինտիմ լուսանկարները եւ փակցրել շենքերի պատերին, հաղորդում է Vesti.ru-ն:

Լուսանկարները գրավել են ոստիկանների ուշադրությունը, որոնք ցանկացել են կապ հաստատել այդ կնոջ հետ: Արդյունքում Էլիսոնը դատի է տվել նախկին ամուսնուն: Դատարանը Յանի արարքը որակել է  որպես հետապնդում եւ ներխուժում անձնական կյանք: