ԱՄՆ-ում Միչիգանի 36-ամյա բնակիչը, ում անունը չի նշվում, իր ընկերուհուն ցույց է տվել, ինչպես է պետք վարվել զենքի հետ եւ կրակել գլխին: Տղամարդն ընկերուհու մոտ հպարտանում էր իր երեք ատրճանակներով ու որոշել է միաժամանակ վարպետության դասեր տալ: Նա հերթով երեք ատրճանակները մոտեցրել է գլխին, սեղմել ձգանն ու ցույց տվել, որ առանձին պայմաններում դրանք անվտանգ են, հաղորդում է MixStuff.ru-ն:
Սակայն երրորդ ատրճանակն ի վերջո կրակել է: Տղամարդը տեղում մահացել է: Աղջիկը պատմել է, որ ողբերգության օրվա մեծ մասը նա խմել է, այնպես որ այստեղ մեծ դեր խաղացել նաեւ ալկոհոլը:




























