Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 26-ամյա բնակիչ Արման Ս.-ն մեղադրվում է նույն քաղաքի բնակիչ Սուրեն Գ.-ին դանակով հարվածներ հասցնելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հունիսի 11-ին կեսգիշերին մոտ: Արմանը վիճել է Սուրենի հետ, որի ընթացքում դիտավորյալ դանակով հարվածել է վերջինիս՝ պատճառելով առողջությանը ծանր վնաս:
Արման Ս.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է գրավը:
Գործը քննվում է Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը կկայանա մարտի 4-ին:




























