Թեթրիսն ունի նաեւ դրական «կողմնակի ազդեցություն»՝ «բուժում» այլ վնասակար սովորություններից: Նման եզրակացության են հանգել Փլիմութի համալսարանի մասնագետները՝ անցկացնելով փորձ, որը հաստատել է իրենց տեսությունը տեսողական պատկերների եւ ինչ-որ երեւույթի անհաղթահարելի ձգողականության սերտ կապի մասին: Փորձին մասնակցել է 119 մարդ, ում սկզբում խնդրել են գնահատել ցանկությունն ինչ-որ բանի հանդեպ, ինչին սովոր են՝ 1-100 սանդղակում: Հետո նրանք տեստ են լրացրել, որը վերաբերում էր «հակվածության ուժին, դրա հետ կապված տեսողական պատկերներին, դրանց պայծառությանը»:
Այնուհետ մասնակիցները երեք րոպե թեթրիս էին խաղում կամ դիտում էին խաղը: Հետո դարձյալ պատասխանումէ ին հարցերին, որպեսզի պարզվի ցանկությունների փոփոխությունը: 119-ից 80-ը խոստովանել են իրենց թուլությունները. 58 մարդ ցանկացել է ինչ-որ բան ուտել կամ խմել, 10-ը կոֆեինի կարիք են զգացել, 12-ը՝ նիկոտինի: Թեթրիսից հետո ցանկությունը միջինը 24 տոկոսով նվազել է, հաղորդում է MixStuff.ru-ն:
Հետազոտողները սա բացատրում են նրանով, որ «թեթրիսը նվազեցնում է սովորության հետ կապված պատկերի հաճախականությունն ու պայծառությունը, որը ծագում է երեւակայությունում»: Թեթրիսն առաջադրանք է, որը կապված է տեսողության հետ, ուստի պոչընդոտում է կողմնակի տեսողական պատկերների ի հայտ գալուն:




























