Հորդանանի Ալ-Ռաթմա քաղաքի դատարանը հայրության տարօրինակ գործ է քննում. Հաշիմինիերի թագավորության բնակչուհու 4 ամուսինները դատարանում վիճարկում են, թե նրանց ով է կնոջ ապագա երեխայի հայրը, գրում է «Ալ-Հայաթ» թերթը:

Ամուսիններից երկուսը սիրիացի են, մեկը հորդանանցի, 4-րդը՝ Սաուդյան Արաբիայից: Տղամարդկանցից յուրաքանչյուրը իրեն համարել է կնոջ միակ ամուսինը, չիմանալով, որ իրենից բացի կան եւս երեքը: Դատարանը որոշել է գենետիկ փորձաքննություն իրականացնել:

Ղուրանը թույլ է տալիս բազմակնությունը, եթե խոսքը տղամարդկանց մասին է: Միաժամանակ մահմեդականներին արգելվում է միաժամանակ 4-ից ավելի կին ունենալ: Կանանց խստորեն արգելվում է ամուսնանալ միանգամից մի քանի տղամարդկանց հետ, հաղորդում է Mirtesen.ru-ն:

Մահմեդական աշխարհում այս հրապարակումը շոկ է առաջացրել: Մեկնաբաններից մեկը կնոջը մեղադրել է մեքենայության, իսկ տղամարդկանց այն բանում, որ նրանք իրենց պահել են որպես վերջին հիմարներ: