Ղրիմի ինքնավար հանրապետության խորհրդարանը ցրել է կառավարությունն ու ինքնավարության լիազորությունների ընդլայնման վերաբերյալ հանրաքվեն նշանակել է մայիսի 25-ին:
Ինչպես հաղորդում են, համապատասխան որոշումն ընդունվել է փետրվարի 27-ին՝ Ղրիմի Գերագույն Խորհրդի արտահերթ նիստի ժամանակ:
Հանրաքվեի անցկացման օգտին քվեարկել ներկա 64 պատգամավորից 61-ը: Կառավարությանն անվստահություն հատյնելու եւ նրա լիազորությունների կրճատման մասին որոշումը պաշտպանել են 64 խորհրդարանականներից 55-ը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Որոշման համաձայն՝ Ղրիմի խորհրդարանը որոշում է ընդունել 2014թ.-ի մայիսի 25-ին անցկացնել հանրաքվե՝ «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունն ունի պետական ինքնուրույնության եւ մտնում է Ուկրաինայի կազմի մեջ համաձայնությունների եւ պայմանագրերի հիման վրա» հարցով(այո կամ ոչ):




























