Յանուկովիչը ուրբաթ մամուլի ասուլիս կտա Դոնի Ռոստովում: Այս մասին հայտնել է ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի ղեկավար Ալեքսեյ Վենեդիկտովը:
Նա Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Վիկտոր Յանուկովիչը, որին Ուկրաինային Գերագույն Ռադան հեռացրել է նախագահի պաշտոնից եւ որի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված, նախատեսում է փետրվարի 28-ին, ժամը 17.00-ին մամուլի ասուլիս անցկացնել, որը տեղի կունենա Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում»:




























