Լիվերպուլում թանգարանի մոտ կայանած Volkswagen Passat-ը կողոպտել ցանկացող չարագործին վախեցրել է մարդկային մարմինը, որը մեքենայի բեռնախցիկում էր:
Տեսնելով մումիային՝ չարագործը սարսափահար փախուստի է դիմել հանցանքի վայրից:Մումիայի վերածված մարմինը, որը պատկանում է երկաթե դարաշրջանին, տեղի պատմության թանգարանի աշխատակից Դին Փաթոնի մեքենայի բեռնախցիկում էր ցուցահանդեսի փակումից հետո: Փաթոնը մումիան չէր ծածկել, ուստի հնարավոր է պատկերացնել, թե ինչ է մտածել կողոպտիչը, երբ տեսել է այն: Հետաքրքիր է, որ մումիայի տակ թանկարժեք իրեր ու զարդեր էին(նույնպես թանգարանից) մի քանի հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ, հաղորդում է duralei.mirtesen.ru-ն:Մի քանի ոսկե թեւնոց գողն իր հետ տարել է: Գողոնի արժեքը չի հաղորդվում: Իսկ պատմաբանը լրատվամիջոցներում հայտարարություն է հրապարակել՝ խնդրելով վերադարձնել գողացված իրերը: Դրա փոխարեն նա առաջարկում է աշխատել որպես հնագետ:




























