Վանաձորի քիմիական համալրին լեյկոսապֆիր թղարկելու համար կտրամադրեն 40 ՄՎտ հզորությամբ երկու Siemens տուրբին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքով՝ վերջերս եղել է կոմբինատում ու բանակցություններ է վարել դրա ղեկավարության ու պոտենցիալ ներդրողների հետ: Ամոնիակ-մելամինային շրջափուլի շրջանակներում մելամինի արտադրությունն այժմ մրցունակ չի համարվում: «Մենք հանգել են եզրակացության, որ նպատակահարմար է լեյկոսապֆիրների արտադրությունը»,- նշել է Մովսիսյանը:
Տեխնոլոգիաների համար անհրաժեշտ գոլորշին կարող է երեք անգամ ավելի էժան ստացվել Վանաձորի ՋԷԿ-ի աշխատանքների վերականգմամբ: Նախատեսվում է տեղադրել 2 Siemens տուրբիններ, որոնցից յուրաքանչյուրը 40 ՄՎտ հզորույթուն կունենա, եւ մեկ 20 ՄՎՏ հզորությամբ գազագոլորշային սարքավորում: Տուրբինները ծրագրվում է գործարկել գազով:
Վանաձորի քիմիական համալիրը բաղկացած է քիմիական գործարանից, քիմիական մանրաթելերի գործարանից ու ՋԷԿ-ից: Սեփականատերն է ռուսական Roding International Ltd ընկերությունը: Վերջին տարիներին ընկերությունն արտադրում էր սինթետիկ սապֆիրներ ու կորունդում: 2013թ.-ի վերջից կոմբինատի աշխատակիցները բողոքի ցույցեր են անցկացնում, պահանջում են վճարել մի քանի ամիս չվճարված աշխատավարձը:



























