Ղրիմի եւ Ռուսաստանի միջեւ նավային հաղորդակցությունը դադարեցվել է: Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը` վկայակոչելով Կերչի լաստանավային ծառայության դիսպետչերին: «Նավեր չեն գնում: Չգիտեմ, թե ինչու: Հնարավոր է քաղաքական մթնոլորտի կամ մեկ այլ պատճառով»,-ասել է գործակալության զրուցակիցը:

«Սեգոդնյա»-ն հայտնում է, որ «Ղրիմ Կավկազ» լաստանավային երթուղին փակել է Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը: