Շվեյցարիայի կառավարությունը հայտարարել է այն մասին, որ կհրահանգի բանկերին սառեցնել Վիկտոր Յանուկովիչ հետ կապված հաշիվները, հաղորդում է Reuters-ը:

«Երեկ Դաշնային խորհուրդը որոշում է ընդունել սառեցնել Յանուկովիչի բոլոր հաշիվները, որոնք գտնվել են Շվեյցարիայում»,- հայտարարել է կառավարության մամուլի քարտուղար Անդրե Սիմոնացիին:

Կառավարությունը նաեւ հիշեցրել է բանկերին այն մասին, որ պետք է զգույշ վերաբերվել ուկրաինական միջոցներին: