«Հրապարակ» թերթը գրում է. ««Ձեր էս խցիկները մի քիչ շատ չե՞ն»,- հարցրինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանին ամեն քայլափոխի դրված տեսախցիկների առնչությամբ։  «Բնականաբար, մասնագետներն են տեսել անհրաժեշտության չափը»։

Այսքան չեն վստահում, էլի, ձեզ «մասնագետները»։ «Ի՞նձ»։ Չէ՝ ԱԺ-ին։ «Չեմ կարծում»։ Գիտեք՝ շատ են բողոքները, որ դրանք նաեւ «տուալետների» վրա են դրված», անհարմար են զգում պատգամավորները եւ աշխատակազմը ու մեզ են հարցնում. «Ասենք՝ ցիստիտ ենք, ի՞նչ անենք, անհարմար ենք զգում էդքան գնալ-գալ»։ «Չափազանցնում են»։

Իսկ հնարավո՞ր է ենթագիտակցորեն վախենում եք, թե 27-ի նման «զենքերը» կարող է զուգարանում պահվեն, դրա համար է։  «Աստված չանի, բայց դե ամեն դեպքում անվտանգության եւ կանխարգելիչ միջոցառումներ են, որոնք խիստ անհրաժեշտ են»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում