Զոհվել է առնվազն 15 մարդ, եւս 30-ը վիրավորվել են` փետրվարի 28-ի առավոտյան Թաիլանդի արեւելքում բեռնատարի եւ դպրոցական ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետեւանքով:

Վթարը տեղի էր ունեցել, երբ 10-14 տարեկան աշակերտները ծով էին մեկնում: Զոհերի շարքում կան 13 աշակերտ եւ երկու ուսուցիչ: Նրանցից 11-ը մահացել է տեղում, իսկ մյուսները` հիվանդանոցում, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:
Ըստ նախնական տվյալի` կարող էին խափանված լինել երկհարկանի ավտոբուսի արգելակները, կամ էլ վարորդն էր քնել ղեկին, AFP-ին պատմել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը: