Հայաստանի ԱԻՆ-ում փետրվարի 27-ին, ժամը 23.57-ին ահազանգ է ստացվել, որ Սայաթ Նովա պողոտայի թիվ 18 շենքի մոտակայքում հողաշերտը սահել է` վնասելով ջրատար խողովակը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ Ա. Ա.-ին պատկանող Մետաղագործների փողոցի թիվ 21 տան բակում՝ հիմնական պատից մոտ 6 մ հեռավորության վրա, տեղի է ունեցել փլվածք (մոտ 3X5մ), ինչից վնասվել է ջրատար խողովակը: