ԱԺ այս քառօրյայում վիրավորանքների ու որակումների պակաս չեղավ։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթներից մեկում այսպես բնութագրեց իշխանություններին. «Դուք ոչ թե հրեշտակների, քերովբեների իշխանություն եք, այլ քերոբների»։ ՀՀԿ խմբակցության անդամներից փորձեցինք պարզել՝ իրենց իշխանությունում «քերովբենե՞րն են շատ, թե՞ քերոբները»։
Գալուստ Սահակյան. «Իշխանությունում երբեք քերոբներ չեն լինում։ Քաղաքական որոշ կուսակցություններ կան, որոնք պարզապես փորձում են «ղզիկությունից» փոխարկվել-դառնալ քերոբ, որպեսզի «ճիշտը մեկն է» արտահայտությունը կարողանան օգտագործել»»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում



























