ԱՄն-ի փոխնախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի Ռադայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ն աջակցում է երկրում նոր կառավարության ձեւավորմանը:
«Փոխնախագահը վարչապետին վստահեցրել է, որ ԱՄՆ-ն համակողմանի օգնություն կառաջարկի Ուկրաինային», —մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Սպիտակ տունը:
Սպիտակ տունը համագործակցության պարտադիր պայման է համարում Ուկրաինայի կողմից հաշտության ձգտելը, միջազգային պարտավորություններին հետեւելը եւ բոլոր հարեւանների հետ բաց ու կառուցողական հարաբերություններ հաստատելը:




























