ԱՄՆ-ում բրիտանացի հաքեր Լորի Լավի գործի դատավարության ընթացքում կասկածյալին հավելյալ մեղադրանքներ են ներկայացվել` Դաշնային պահուստային համակարգը կոտրելու եւ այնտեղից անձնական տվյալներ առեւանգելու մեջ:
Նշվում է, որ եթե Լավին մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է մինչեւ 12 տարվա ազատազրկում: Անցյալ տարվա հոկտեմբերին 28-ամյա Լավը ձերբակալվել էր Բրիտանիայի Սուֆոլք կոմսության իր տանը, իսկ հետո գրավի դիմաց ազատ արձակվել, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով BBC-ն:
2013թ. հոկտեմբերին ԱՄՆ-ի Դաշնային դատարանը բրիտանացի հաքեր Լորի Լավին մեղադրել էր ամերիկյան բանակի, ՆԱՍԱ-ի եւ պետական այլ գերատեսչությունների ցանցային համակարգերը կոտրելու մեջ:



























