«5-րդ բրիգադի հրամանատարի տեղակալ, արդեն իսկ հանրահայտ  «Պալկովնիկը» հայտարարել է, թե սկսած 1990-91թթ. Տարոն Մարգարյանը զենք ու զինամթերք էր հասցնում ռազմաճակատ։

Ընթերցողներին տեղեկացնենք, որ Երեւանի քաղաքապեետ  Տարոն Մարգարյանը ծնվել է 1978 թվականին, այսինքն՝ 1990—ին ընդամենը 12 տարեկան էր։ Սա, իհարկե, կասկածի տակ չի դնում նրա զենք-զինամթերք հասցնելու փաստը։ Պարզապես պետք է հստակեցնել, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը։ 12-ամյա երեխան կարող էր ռազմաճակատ ուղարկել ընդամենը «պիստոնով ռագադկա», «խլապուշկա», շատ-շատ՝ «ջրի պիստալետ»։

Ղարաբաղյան պատերազմի վավերագրերում, սակայն, նման զինատեսակների կիրառման մասին  որեւէ հիշատակում չկա»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում