Կորեային Հանրապետությունում կանգ է առել ատոմակայանի ռեակտորներից մեկի աշխատանքը, որը գտնվում է մայրաքաղաքից 350 կմ հեռավորության վրա:

ԱԷԿ-ի օպերատող Կորեական հիդրո եւ ատոմային էներգետիկայի ընկերության (Korea Hydro & Nuclear Power Co.) տեղեկատվությամբ ռեակտորի աշխատանքը դադարի պատճառը դեռեւս անհայտ է, խափանման պատճառները պարզվում են:

Հաղորդվում է, որ վթարի հետ կապված դեռեւս էլեկտրաէներգիայի մատակարարումների խափանումներ չեն նկատվել: Ճառագայթման արտահոսքի մասին եւս տեղեկատվություն չկա:

Նշենք, որ տվյալ ռեակտորը սկսել է շահագործվել 1987-ի հուլիսին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ այս տարի արդեն երկրորդ դեպքն է, որ Հարավային Կորեայում կանգ են առնում ԱԷԿ-ի միջուկային ռեակտորները: Նախորդ ամիս կանգ էր առել Ուլջինի ատոմակայանի ռեակտորի աշխատանքը: