Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ՝ փետրվարի 27-ին,  տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:

Այդ մասին հայտնեց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Նաիրի» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին:

Պատգամավորին երեկոյան վիրահատել են, վիճակը նորմալ է: «Գանգրենոզ կույր աղիք էր, վիրահատվել է, լավ է»,- ասաց Անատոլի Գնունին:

Բժիշկը նշեց, որ վիրահատությունը անցել է հարթ, ավարտվել է «լապորոսկոպիկ» եղանակով, իսկ առողջական վիճակը համապատասխանում է հետվիրահատական շրջանին: Պատգամավորը այժմ գտնվում է հիվանդասենյակում, հայտնի չէ՝ երբ դուրս կգրվի, «ինչքան մնա, այնքան լավ իր առողջությանը»: