Կառավարական կապի բրիտանական GCHQ կենտրոնը միայն 2008-ի վեց ամիսների ընթացքում վեբ-տեսախցիկների միջոցով հավաքել է Yahoo! Օնլայն-չաթից օգտվողների 1,8 մլն լուսանկարներ: Այս մասին հաղորդում է Guardian-ը՝ վկայակոչելով ստացված գաղտնի փաստաթղթերը:
Պարբերականի տվյալներով՝ բրիտանական հատուկ ծառայությունների գործակալները՝ ԱՄՆ ԱԱԳ հետ միասին 2008-2010-ի ընթացքում զբաղվե են նկարները «որսալով»: Yahoo!-ն հայտարարել է, որ տեղյակ չի եղել գաղտնալսման մասին:
Կառավարական կապի բրիտանական կենտրոնում պնդում են, որ իրենց գործունեությունն իրականացնում են Միացյալ թագավորության բրիտանական օրենսդրությանը համապատասխան, հաղորդում է ՌԲԿ-ն:



























