Չի կարելի մերժել Ղրիմի՝ ինքնորոշման վերաբերյալ հանրաքվե անցկացնելու իրավունքը: Այս մասին հայտարարել է Պետդումայի՝ միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը:

«Եթե Ղրիմում հանրաքվե անցկացվի, ապա դա լիովին օրենսդիր ու իրավաբանորեն հիմնավորված բազա կհանդիսանա կարգավիճակի փոփոխության համար, եթե բնակչության մեծամասնությունը դրան կողմ քվեարկի»,-ընդգծել է նա:

Ըստ Պուշկովի՝ հանրաքվեն հենց նույն Ղրիմի կարգավիճակի փոփոխման առավել լեգիտիմ տարբերակն է՝ համեմատած տարերային Մայդանի հետ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: