Հայաստանում, այսօր՝ փետրվարի 28–ին, ժամը 09:30–ի դրությամբ, Գորիս - Սիսիան ավտոճանապարհին, ինչպես նաեւ Ստեփանավանի միջպետական ճանապարհի 137կմ- 141կմ հատվածում տեղ-տեղ մերկասառույց է:
Տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն, իսկ Տավուշի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններում մառախուղ է:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:


























