Անհայտ անձինք Մոսկվայի հարավ-արեւելքում երթուղայինի մեջ գողացել են Ուկրաինայի քաղաքացու 1 մլն ռուբլին ու վիրավորել նրան:

Հաղորդվում է, որ չորս տղամարդիկ վարորդին խնդրել են իջեցնել իրենց Գոլովայչյով փողոցում: Երբ մեքենան դանդաղեցրել է ընթացքը չարագործներն ուկրաինացու դեմքին պղպեղային գազ են փչել, դանակով հարվածել ոտքին, խլել են սպորտային պայուսակը ու փախուստի դիմել, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Մոսկվայի իրավապահներին:

Ոստիկանությունը պարզում է կողոպտիչների գտնվելու վայրը: