Google ընկերությունը  մոդուլային Project Ara սմարթֆոնի վրա է աշխատում, որը վաճառքի պատրաստ կլինի 2015թ. սկզբին: Google-ը հուսով է սմարթֆոնի աշխատող նախատիպը ստանալ 2014թ. մարտին, հայտնում է Time-ը` վկայակոչելով Google-ի ներկայացուցիչներին:

Հաղորդվում է, որ հեռախոսի «հիմք» է լինելու  ալյումինե «Էնդոսկելետը»: Google-ն այն նախատեսում է վաճառել 50 դոլարով: «Էնդոսկելետն» ունենալու է Wi-Fi մոդուլ եւ  մարտկոց. հեռախոսային մոդուլով բլոկ, GPS, խցիկ եւ այլն կարելի է ձեռք բերել առանձին եւ տեղադրել «կորպուսում»: Յուրաքանչյուր մոդուլի հաստությունը կկազմի 4 մմ, իսկ սարքի ընդհանուր հաստությունը` 9,7 մմ:

Նախատեսվելու են երեք չափի «Էնդոսկելետներ»` փոքր, միջին եւ մեծ:

Project Ara սմաթֆոնի մոդուլները «Էնդոսկելետին» միանում են UniPro-ի միջոցով, որն ստեղծել է  MIPI-ն: Հայտնի է, որ սարքում մեկ մոդուլը կարելի է փոխարինել մյուսով միայն  սմարթֆոնը չծանրաբեռնելու դեպքում, հայտնում է lenta.ru-ն: