Մոսկվայում ձերբակալել են նախկին սենատոր, միլիարդատեր Գլեբ Ֆետիսովին:

Հաղորդվում է, որ առաջիկայում միջնորդություն է ներկայացվելու նրա ձերբակալության մասին: Քրեական գործի մանրամասները առայժմ չեն հրապարակվում: Պետդումայի պատգամավոր Դմիտրի Գուդկովը իր բլոգում գրել է, որ ձերբակալությունն իրականացվել է օդանավակայանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Փետրվարի 25-ին հաղորդվում էր, որ Ռուսաստանի բանկը խնդրել է քննչական կոմիտեին ստուգում անցկացնել Ֆետիսովի նկատմամբ: Ռուսաստանի բանկում կասկածում են, որ «Մոյ բանկը», որի թոփ-մենեջերն էր Ֆետիսովը, վարկային պայմանագրեր է կնքել ընկերությւոնների հետ, որոնք ֆիկտիվ լինելու նախանշաններ ունեն:

Հունվարի 31-ին Ռուսաստանի բանկը հետ է վերցրել «Մոյ բանկի» լիցենզիան: Այս մասին հաղորդում է «Lenta.ru»-ն:

Forbes ամսագրի տեղեկություններով՝  2010-ին Ֆետիսովի ունեցվածքը կազմել է 1,6 մլրդ դոլար: