ԱՄՆ-ն պատրաստ է Ուկրաինային տրամադրել 1 մլդ դոլարի օգնություն: ԱՅս մասին հայտարարել է Գերմայիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտեյնմայերը:
«Ես ուրախ էի իմանալ, որ ԱՄՆ-ն եւս պատրաստ է օգնել՝ մոտ 1 մլրդ դոլար: Նույնքան էլ, ամենայն հավանականությամբ, կտրամադրի ԵՄ-ն»,-հայտարարել է նախարարը Վաշինգթոնում՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպումից հետո:
«Հարկավոր է շտապ օգնություն»,-ընդգծել է Գերմանիայի ԱԳ նախարարն ու հույս տայտնել, որ ԱՄՀ-ն պատրաստ կլինի «միջոցներ տրամադրել ինչ-որ արտակարգ ֆոնդից»:
«Հուսով եմ, որ Ռուսաստանը եւս օգնության կգա: Հուսով եմ, որ նրանք եւս կմասնակցեն Ուկրաինայում տնտեսական իրավիճակի կայունացմանը: Հարկավոր է, որպեսզի քաղաքական կայունությունը ուղեկցվի տնտեսականով»,-հավելել է նա, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:




























