«Շիրակ Կենտրոնը» ներկայացրել է Գյումրիի տնակային ավաններում ու կիսախարխուլ շինություններում ավելի քան ծայրահեղ աղքատության ճիրաններում գոյատեւող մարդկանց վիճակի մասին պատմող լուսանկարների շարքը:

Կենտրոնի հաղորդագրության մեջ նշվում է.

«Մենք նույնիսկ չենք կարողանում ամբողջովին պատկերացում կազմել Գյումրիի տնակային ավաններում ու կիսախարխուլ շինություններում ավելի քան ծայրահեղ աղքատության ճիրաններում գոյատեւող մարդկանց վիճակի մասին:

Այո, անգամ մեր ամենօրյա այցելություններով ու ուսումնասիրություններով հնարավոր չէ ամբողջական պատկերացում կազմել տիրող թշվառության եւ դրա ուղղակի հետեւանքների մասին:

Ներկայացվող լուսանկարները այդ ամենից ընդամենը փոքրիկ պատառիկներն են: Վերջում ավելացնենք, որ այսօր եւս «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները տասնյակ ընտանիքների բաժանեցին վառելափայտ ու հագուստ, որը տրամադրել է Ստոկհոլմի «Շիրակ» Շվեդիա-Հայաստան բարեգործական միությունը՝ «Swedish Armenian society, «Shirak» in Stockholm»-ի կողմից: