Ավստրիայի իշխանությունները որոշել են Կիեւի պահանջով արգելափակել Ուկրաինայի 18 քաղաքացիների հաշիվները իր տարածքում գտնվողն բանկերում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ավստրիայի ԱԳՆ-ն:

«Այդ որոշումը ժամանակավոր է եւ գործում է մինչեւ ԵՄ-ի կողմից համապատասխան պատժամիջոցների կիրառումը»,-նշել են նախարարությունում՝ ընդգծելով, որ այդ որոշումը համաձայնեցվել է ԵՄ արտաքին գերատեսչության, Ավստրիայի ֆինանսների նախարարության եւ Կանցլերի հետ: