Թուրքիայի խորհրդարանում Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դպրոցների (դերսանե) փակման հետ կապված օրինագծի քննարկման ժամանակ իշխող եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է թուրքական Milliyet-ը:

Թուրքիայում կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորների միջեւ տեղի ունեցած վիճաբանության եւ ծեծկռտուքի հետեւանքով «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավորի քիթը կոտրվել է եւ արնահոսել, որից հետո նրան հիվանդանոց են տեղափոխել։

Այս ընթացքում Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահ Գյուլդալ Մումջուն ընդմիջում է հայտարարել եւ որոշ ժամանակ անց կրկին անցել են օրակարգի քննարկմանը։