Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի մամուլի ծառայությունում հերքել են տեղեկություններն այն մասին, որ ռուսաստանցի զինծառայողները մասնակցել են Ղրիմի «Բելբեկ» օդանավակայանի շրջափակմանը: Այդ մասին հաղորդել է Սեւծովյան նավատորմի պաշտոնական ներկայացուցիչը:

 Ըստ որում նշվում է, որ հաշվի առնելով անկայուն իրավիճակը, իսկապես խստացվել է Ղրիմում գտնվող ռուս զինծառայողների ու նրանց հարազատների անվտանգությունը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Փետրվարի 27-ին ժամը մոտավորապես  23-ին Սեւաստոպոլի «Բելբեկ» օդանավակայանին են մոտեցել ավելի քան տասը բեռնատարներ ու մի քանի զրահամեքենա՝ ռազմական ավտոտեսուչների ու ռուսաստանցի զինվորականների ուղեկցությամբ: