Ռաթգերյան համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները լաբորատոր հետազոտությունների ընթացքում ապացուցել են բորբոքային գործընթացների բուժման ժամանակ ասեղնաբուժության արդյունավետությունը: Բժիշկները նշում են, որ չինական բժշկության մեթոդաբանությունը կարող է օգնել բորբոքումների ժամանակ:
Ասեղնաբուժության մասնագետներն ազդել են այն նյարդերի վրա, որոնք ակտիվացման վրա ազդում են բորբոքումները: Փորձն անցկացվել է սեպսիսով տառապող լաբորատոր մկների վրա: Բժիշկները վագուսի վրա թույլ ազդել են ու նշել, որ կրծողների մոտ նվազում էր բորբոքումների իմուն սպիտակուցների թիվը: Այն կենդանիները, որոնց հետ նյարդի ակտիվացում տեղի չէր ունենում, սատկում էին սուր բորբոքումից, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Բժիշկները պարզել են, որ ասեղնաբուժության ժամանակ մեծ դեր են խաղում ադրենալները: Գեղձերը դոֆամին հորմոնն են արտադրում, որը կարգավորում է իմուն համակարգի գործունեությունը: Դոֆամինի մակարդակի բարձրացումը արյան մեջ օրգանիզմի պաշտպանիչ հատկություններն ուղղվում են բորբոքման օջախի դեմ: Գիտնականները եզրակացնում են, որ բորբոքային հիվանդությունների դեմ կարող է կիրառվել չինական բժշկության տեխնիկան:



























