Մարտի 1-ին, «Դ!ԵՄ ԵՄ»-ի ամենշաբաթյա հանրային քննարկումը տեղի չի ունենա: Այս մասին հայտարարություն է տարածել «Դ!ԵՄ ԵՄ» թիմը:
Հայտարարարությունում ասվում է.
«2008թ մարտի 1-ի ողբերգական իրադարձություններն անհանդուրժելի եւ դատապարտելի են: Ամենաթողության պայմաններում սպանվել են ՀՀ քաղաքացիներ, ովքեր պայքարում էին իրենց իրավունքների համար:
Ցանկացած բռնության դեպք մարդու եւ քաղաքացու նկատմամբ պետք է արժանանա համարժեք գնահատականի, օրենքով նախատեսված համապատասխան պատժի եւ բացառվի դրա կրկնությունը։
Հարգելով 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը, սույնով տեղեկացնում ենք, որ շաբաթ օրը` մարտի 1-ին, «Դ!ԵՄ ԵՄ»-ի ամենշաբաթյա հանրային քննարկումը տեղի չի ունենա»:



























