Հայաստանում առաջին անգամ լայնորեն կնշեն ռուսական Բարեկենդանը (Մասլենիցա):
NEWS.am-ին «Մոսկվայի տան» մամուլի ծառայության ղեկավար Արմինե Ղազարյանը հայտնեց, որ մարտի 2-ին` ժ. 13:00 -15:00-ն, «Մոսկվայի տուն» մշակութային-գործարարական կենտրոնը Երեւանի քաղաքապետարանի դիմացի Մանկական զբոսայգում ռուսական ավանդույթներով, ռուսական ժողովրդական երգերով եւ պարերով, տոնին համահունչ ավանդական բլիթներով նշելու է ռուսական Բարեկենդանը:
Սլավոնական այս հին տոնի մասին ներկայացում կցուցադրեն միջնակարգ «Սլավոնական» դպրոցի աշակերտները: Տեղի կունեան նաեւ տարբեր խաղեր եւ մրցույթներ` աշակերտների միջեւ:
Տվյալ տոնի գլխավոր տարրերից են նրբաբլիթները, այդ օրը տաք նրբաբլիթներ կբաժանեն տոնի բոլոր հյուրերին:
Տոնի վերջում տեղի կունենա Ձմռան խրտվիլակի ավանդական հրկիզումը:




























